Լրահոս

09.07.2020 15:40


Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում գտնվող խանութ-սրահի խոհանոցում

Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում գտնվող խանութ-սրահի խոհանոցում

Հուլիսի 9-ին, ժամը 12:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 22 հասցեում գտնվող խանութ-սրահի խոհանոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:50-ին, մարվել՝ 12:58-ին: Այրվել են առաստաղի պլաստմասե կառուցատարրերը և օդորակիչ։

Այս խորագրի վերջին նյութերը