Աշխարհ

09.07.2020 21:45


Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Հունաստանում առաջարկում են Աթաթուրքի տունը դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան

Ստամբուլում սուրբ Սոֆյայի տաճարի շուրջ ստեղծված իրադրությունը Հունաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունների հարց Է, և Աթենքը պետք Է կոշտ պատասխան տա, որը կհասկանան Անկարայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունաստանի խորհրդարանական կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Տանասիս Միլոնասը:

Նրա խոսքով՝ կուսակցության դիրքորոշումն այն Է, որ թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի տուն-թանգարանը Սալոնիկում դարձնել պոնտոսցի հույների ցեղասպանության թանգարան: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ սպասում Է Պետխորհրդի որոշմանը սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու և այն թանգարանից մզկիթ դարձնելու հնարավորության վերաբերյալ և կվարվի այդ որոշմանը համապատասխան:

Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանը՝ Պետխորհուրդը, հուլիսի 2-ին քննարկել Է սուրբ Սոֆյայի տաճարի կարգավիճակը փոխելու հարցը: Պետխորհուրդը կարծում Է, որ տաճարի կարգավիճակը փոխելու համար բավարար Է նախագահի հրամանագիրը: Սպասվում Է, որ Պետխորհուրդի որոշումը կհրապարակվի 15 օրվա ընթացքում:

Հունաստանը կարծում Է, որ ցեղասպանության զոհ Է դարձել ավելի քան 350 հազար պոնտոսցի հույն: Անկարան, իր հերթին, մեղադրանքները համարում Է «ֆանտաստիկ», իսկ Հունաստանին մեղադրում քաղաքական նպատակներով «պատմական իրադարձություններն աղավաղելու մեջ»: Հարցին, թե կարող Է դա կանգնեցնել Թուրքիայի նախագահին, կուսակցության ներկայացուցիչը պատասխանել Է. «Էրդողանը անվերահսկելի քաղաքական գործիչ Է»: Թանգարանի կարգավիճակը փոխելու պլանները հակազդեցություն են առաջացրել բազմաթիվ երկրներում:

Այս խորագրի վերջին նյութերը