Լրահոս

10.07.2020 10:41


Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Mazda-ն. կան վիրավորներ

Երևանում բախվել են Mitsubishi-ն ու Mazda-ն. կան վիրավորներ

Այսօր՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 33-ամյա Արման Մ- վարած Mitsubishi մակնիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Վալերիկ Թ-ի վարած Mazda մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Վալերիկ Թ-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Ն. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Այս խորագրի վերջին նյութերը