Աշխարհ

13.07.2020 19:40


Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականներից ևս 9-ի դիերը

Հայտնաբերվել են Վանա Լճում խեղդված փախստականներից ևս 9-ի դիերը

Թուրքիայի փրկարար ծառայության աշխատակիցները շարունակում են որոնել Վանա լճում հունիսի 27-ին խորտակված նավը, որն ավելի քան 60 փախստական էր տեղափոխում։

Հաղորդվում է, որ որոնողական աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 13-ին, լճից դուրս է բերվել ևս 6 փախստականի դի։ Այսպիսով մինչ այս պահը գտնվել է խորտակված նավի անդամներից 29-ի դիերը։

Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Վանի նահանգապետարանը հայտնել էր, որ հայտնաբերվել է լճում խորտակված նավի վայրը, իսկ նավը խորտակվել է 107մ խորության վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ջոկատները և ոստիկանական ուժերը շարունակում են դիերի որոնման աշխատանքները Վանա լճի Կտուց կղցու շրջակայքում։

Հիշեցնենք, որ Վանա լճում ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել էր հունիսի 27-ին։

Կատարվածի առնչությամբ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ Ենթադրվում է, որ փախստականներն Իրանի կողմից են ապօրինի կերպով հատել Թուրքիայի սահմանն ու մտել Վանի նահանգ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը