Լրահոս

14.07.2020 11:11


Երևանում բախվել են Volkswagen Polo-ն ու Mercedes-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Երևանում բախվել են Volkswagen Polo-ն ու Mercedes-ը. վերջինս մի քանի պտույտ շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։25-ի սահմաններում Կարապետ Ուլնեցու փողոցում բախվել են Mercedes B170 մակնիշի և Volkswagen Polo մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպք վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Mercedes-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով վիրավորին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորն ավտոմեքենայից դուրս չի ընկել շնորհիվ ամրագոտու։

Այս խորագրի վերջին նյութերը