Քաղաքական

14.07.2020 22:48


Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ

Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը