Լրահոս

15.07.2020 11:29


16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

16 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հուլիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 33005-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 781-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 619 է, ընդհանուր առողջացածներինը՝ 21348, փաստացի բուժվողներինը՝ 10876: Մեկ օրում թեստավորվել է 2418 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 139220 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը