Աշխարհ

17.07.2020 09:41


«Ռեալ»-ն Իսպանիայի չեմպիոնն է արդեն 34-րդ անգամ (տեսանյութ)

«Ռեալ»-ն Իսպանիայի չեմպիոնն է արդեն 34-րդ անգամ (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալ»-ը իր պատմության մեջ 34-րդ անգամ դարձավ Իսպանիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լա լիգայի 37-րդ տուրում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Վիլիառեալ»-ին և Բենզեմայի դուբլի շնորհիվ հաղթանակ տոնեց 2:1 հաշվով: «Արքայական ակումբը» միավորների քանակը հասցրեց 86-ի և առաջնության ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց չեմպիոն: «Սերուցքայինները» արդեն 34-րդ անգամն են դառնում երկրի չենպիոն:

Օրվա մյուս խաղում «Բարսելոնա»-ն տանը մրցեց «Օսասունա»-ի հետ և պարտվեց 1:2 հաշվով: «Ատլետիկո»-ն արտագնա խաղում մրցեց «Խետաֆե»-ի հետ և առավելության հասավ 0:2 հաշվով:

Այս խորագրի վերջին նյութերը