Լրահոս

17.07.2020 10:05


Հրդեհ Երևանի Խորենացու փողոցի չբնակեցված տան տանիքում

Հրդեհ Երևանի Խորենացու փողոցի չբնակեցված տան տանիքում

Հուլիսի 16-ին, ժամը 18:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի 2-րդ նրբանցքում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Խորենացու փողոցի 2-րդ նրբանցքում՝ չբնակեցված տան տանիքում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։49-ին, մարել՝ 18։55-ին։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը