Աշխարհ

17.07.2020 09:52

«Կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են». Քիմ Քարդաշյան

«Կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են». Քիմ Քարդաշյան

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայ-ադրբեջանական սահմանին ծավալվող ռազմական գործողությունների վերաբերյալ գրառում է արել՝ ընդգծելով, որ ընթացող համավարակի պայմաններում Ադրբեջանը, անտեսելով ՄԱԿ-ի՝ ամբողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու հորդորը, հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա:

Քարդաշյանի գրառմանն անդրադարձել է ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը (ANCA)՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով աստղային հայուհու գրառման էկրանակադրը:

«Հայաստանի տարածքում թիրախավորվել են քաղաքացիական կառույցներ, իսկ այժմ Ադրբեջանը սպառնում է հարված հասցնել Հայաստանում գտնվող ատոմակայանին»,-գրել է Քարդաշյանը՝ հավելելով, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի է ունենալու քվեարկություն, որով երաշխավորվելու է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում այնպիսի ռազմական օգնություն, որն այնուհետև օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ:

Քարդաշյանը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այս զարգացումներին և միջամտել՝ կիրառելով այնպիսի քաղաքական և դիվանագիտական միջոցներ, որոնք կկանխեն հետագա սրումն ու մարդկային կյանքերի կորուստը:

«Ես կանգնած եմ հայրենակիցներիս կողքին և աղոթում եմ նրանց համար, ովքեր երկրի սահմանին են»,-նշել է Քարդաշյանը:

Հեռուստաաստղն իր գրառումն ավարտել է հետևորդներին ուղղված կոչով. «Խնդրում եմ ձեր սենատորներին և ներկայացուցիչներին Հայաստանին աջակցելու կոչ արեք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով` հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետակոծությունը շարունակել է նաև հուլիսի 13-ին և 14-ին։ Հուլիսի 15-ին սահմանին իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել։

Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատված 12 զոհ ունի, հայկական կողմը՝ 4: Կան վիրավորներ:

Լույս հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմանում, Ադրբեջանի զինուժը ձեռնարկել է դիվերսիայի փորձ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ դիվերսիայի փորձը կասեցվել է, և թշնամին կորուստ տալով հետ է շպրտվել: 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:

Անցած գիշերվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի բոլոր ուղղություններով կիրառել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով»,-գրել է մամուլի խոսնակը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը