Լրահոս

17.07.2020 11:39


Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 13․3 հա տարածք

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 13․3 հա տարածք

Հուլիսի 16-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1100 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 3 հա, Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին՝ 2 հա, 200 քմ,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2 հա, Տեղ գյուղում՝ 1 հա,

Տավուշի մարզի Չինարի գյուղում՝ 5 հա։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը