Աշխարհ

22.07.2020 10:38


ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. ադրբեջանցիները սադրել են, ապա մարմնական վնասվածքներ ստանալուց հետո դրոշը թողել ու հեռացել են (տեսանյութ)

ԱՄՆ-ում բախում է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների միջև. ադրբեջանցիները սադրել են, ապա մարմնական վնասվածքներ ստանալուց հետո դրոշը թողել ու հեռացել են (տեսանյութ)

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո բողոքի և Հայաստանին զորակցություն հայտնելու ակցիաներ են ընթանում: Զուգահեռ ակցիաներ են նախաձեռնում նաև ԱՄՆ-ում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը: Երեկ ակցիաներից մեկի ժամանակ բախում է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:

Լոս Անջելես քաղաքում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի մոտ հայ համայնքի ներկայացուցիչների բողոքի խաղաղ ակցիային միջամտել են ադրբեջանցիները, իսկ հյուպատոսարանի մոտից հեռանալու ժամանակ նրանք հարվածել են հայ աղջիկներին ու նրանց պատկանող մեքենաներին:

«Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանը ներկայացրել է մանրամասներ միջադեպից, համաձայն որի՝ մարմնական վնասվածքներ ստացողներ կան ադրբեջանցիների շրջանում: Դրանցից չեն խուսափել նաև հայերը:

Ադրբեջանցիները փախել են և չեն տարել իրենց դրոշը: Նրանց հեռանալու ընթացքում հետապնդել են հայերը և չնայած ակցիան վերահսկել են ԱՄՆ ոստիկանության ծառայողները, հայերին հաջողվել է անցնել շղթան ու ծեծել ադրբեջանցիներին, իսկ ադրբեջանցիների թողած դրոշը վառել են հենց իրենց հյուպատոսարանի դիմաց:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը