Լրահոս

09.04.2009 18:17


Ֆրանսիայի զինված ուժերի ներկայացուցիչները Հայաստանում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից՝ ապրիլի 6-ից 9-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էին գտնվում Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչները: Այցի շրջանակներում քննարկվել են հայ-ֆրանսիական ռազմական երկկողմ համագործակցության հեռանկարները։ Այցի շրջանակներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, միջազգային խաղաղապահ գործողությունների և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համագործակցություն ծավալելու վերաբերյալ: 2010 թ-ից մի խումբ հայ սպաներ Ֆրանսիայի ռազամաուսումնական լավագույն հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

 

Այս խորագրի վերջին նյութերը