Կարծիք

29.07.2020 10:54


Փաշինյանը երազում էր քանդված տնտեսություն և մեծ շինհրապարակ. քանդելը ստացվեց, բայց շինարարությունը չկա

Փաշինյանը երազում էր քանդված տնտեսություն և մեծ շինհրապարակ. քանդելը ստացվեց, բայց շինարարությունը չկա

Երբ համաճարակը թակում էր Հայաստանի դուռը, մենք ահազանգում էինք, որ լուրջ խնդիրներ են սպասվում և պետք է պատրաստվել հակաճգնաժամային քաղաքականության։ Փոխարենը լրիվ այլ բան արվեց։

Կյանքը ցույց տվեց, որ կառավարությունը ոչ թե պատրաստվում է հակահամաճարակային ու հակաճգնաժամային քաղաքականության, այլ կառավարությո՛ւնն է դարձել համաճարակի տարածման ու ճգնաժամի աղբյուր։

Կորոնավարակի պայմաններում սահմանադրական փոփոխությունների քարոզ տանելը, բազմամարդ հավաքներ կազմակերպելը, վարակին քամահրանքով վերաբերվելը անպատասխանատու վարքագիծ էր։

Ճգնաժամի խորացմանը նպաստում էր նաև Փաշինյանի մտածողությունը։

Երբ կորոնավարակը նոր էր տարածվում, նա հայտարարեց, որ դա կփլուզի այն տնտեսական հարաբերությունները, որոնք ինքն ուզում էր փլուզել մինչև վարակը, բայց հիմա ուրախ է, որ կստանանք մի մեծ շինհրապարակ։

Սոցիալ–տնտեսական ոլորտում փլուզումներ եղան ու դեռ սպասվում են, իսկ ահա ավերակների փոխարեն շինարարություն բառիս բուն և փոխաբերական իմաստով չկա։

Այս տարվա առաջին կեսում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,7 տոկոսով։

Տնտեսության ճյուղերում ամենամեծ անկումը գրանցվել է շինարարության ոլորտում՝ - 23,4%։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Ara Galoyan–ն ավելի մանրամասն ներկայացրել է կիսամյակային մակրոտնտեսական ցուցանիշները։ http://politeconomy.org/…/%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d…/

Հ.Գ. Ապրիլին մեր կենտրոնն այլ առաջարկներից զատ ներկայացրել էր ոսկի ձեռք բերելու մասին առաջարկը։

Ապրիլ ամսին մենք խորհուրդ էինք տալիս իշխանություններին պետական պահուստները համալրել ոսկով, քանզի կանխատեսում էինք դրա գնի աճ մինչև 2.000 դոլարի սահմաններում։ Այս ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց։

Ապրիլի համեմատ ոսկու միջազգային գինն աճել է ավելի քան 10 տոկոսով։ Այս պահին ոսկու մեկ տրոյան ունցիայի գինը 1.957 դոլար է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը