Աշխարհ

30.07.2020 22:35


Հայտնի ռեփերի կինը մասնատել է նրան, որ փրկի խայտառակությունից. 5 տոպրակ է հայտնաբերվել

Հայտնի ռեփերի կինը մասնատել է նրան, որ փրկի խայտառակությունից. 5 տոպրակ է հայտնաբերվել

Ռուսաստանցի ռեփեր, Versus Battle առցանց շոուի մասնակից Էնդի Կարտրայտը (իրական անունը Ալեքսանդր Յուշկո) մահացել է Ռուսաստանում։

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ ռեփերի մահվան մասին հայտնել է նրա կինը՝ Մարինա Կոխալը, սակայն արել է դա միայն տղամարդու մահանալուց չորս օր անց։ Կոխալի խոսքով՝ նա հայտնաբերել է ամուսնուն անգիտակից վիճակում, կողքին ներարկիչ է ընկած եղել։ Նա մասնատել է ամուսնու մարմինը (ավելի քան երկու մետր հասակ ունեցող), դրել է տոպրակների մեջ ու մտածել է հետագա քայլերի մասին։

Սակայն Պետերբուրգի 36-ամյա բնակիչը քիչ թե շատ տրամաբանական լուծման չի եկել ու օգնության է դիմել փաստաբանին։

Այդ ժամանակ էլ սարսափելի ճշմարտությունը հայտնի է դարձել։ Քննիչները Նևսկու պողոտայում գտնվող բնակարանի սառնարանում հինգ տոպրակ են հայտնաբերել՝ հայտնի երաժշտի մարմնի մասերով։

Կնոջ խոսքով՝ նա չէր ուզում, որ ԶԼՄ-ները գրեն, որ ամուսինը թմրանյութերի չարաշահումից է մահացել, այդ պատճառով էլ որոշել է, որ նա «պարզապես կանհետանա»։

Այժմ ոստիկանությունը նյութեր է պատրաստում, իսկ դատաբժշկական փորձագետները ստուգում են՝ արդյո՞ք Էնդի Կարտրայտի արյան մեջ թմրանյութերի մնացորդներ կան։

Մարինան ու Սաշան մի քանի տարի առաջ էին ամուսնացել։ Նրանց երեխան 2,5 տարեկան է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը