Աշխարհ

02.08.2020 13:56


Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրոպային «դադարեցնել ֆինանսավորել ահաբեկիչներին»

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրոպային «դադարեցնել ֆինանսավորել ահաբեկիչներին»

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Արևմուտքին դադարեցնել «ֆինանսավորել և պաշտպանել ահաբեկչական խմբավորումները, որոնք շարունակում են սպանել անմեղ խաղաղ բնակիչներին և անամոթաբար հայտարարում իրենց պատասխանատվության մասին», հաղորդում է Tasnim-ը։

«Արևմուտքը չպետք է ֆինանսավորի և պաշտպանի ահաբեկիչներին։ ԱՄՆ-ում և Եցրոպայում իրենց խաղաղ ապաստաններում նրանք տարածում են ատելություն, քարոզում և կազմակերպում սպանություններ և քաոս, և անամոթաբար հայտարարում անմեղ խաղաղ իրանցի քաղաքացիների սպանության համար պատասխանատվություն ստանձնելու մասին։ Այդպես հնարավոր չէ թաքցնել այդ երեսպաշտությունը»,-գրել է Զարիֆը Twitter-ում, երբ երկրի հետախուզության նախարարությունը հայտարարել էր ԱՄՆ-ում տեղակայված ահաբեկչական խմբավորման առաջնորդին կալանավորելու մասին։

Ավելի ուշ նախարարությունը պարզաբանել է, որ լուրջ հարված է հասցրել Tondar («Ամպրոպ») ահաբեկչական խմբավորման ուղղությամբ, որն իրականացրել էր ահաբեկչություն 2008 թվականին Ֆարս նահանգի Շիրազ քաղաքի մզկիթում, որի հետևանքով զոհվել էր 14, վիրավորվել՝ 215 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը