Լրահոս

09.04.2009 18:50


20 մլրդ դրամի պետական երաշխիքներ կառուցապատողներին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայաստանյան տնտեսության մեջ կարևորելով շինարարության դերը, օպերատիվ շտաբը հանդես է եկել կարևոր նախաձեռնությամբ։ Որոշում է ընդունվել պետական երաշխիքներ տրամադրել կառուցապատողներին՝ առաջին փուլում մինչև 20 մլրդ դրամի չափով։ Այս կապակցությամբ հայտարարվում է մրցույթ, որը սկսվելու է երկուշաբթի օրվանից։ Ենթադրվում է, որ առաջին հերթին նախապատվությունը տրվելու է այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչեւ 75 տոկոսի։ Առաջին՝ 20 միլիարդանոց փաթեթի արագորեն իրացման եւ ռիսկայնության մակարդակի գնահատման դեպքում, չի բացառվում նաև, որ կառավարությունը տրամադրվող երաշխիքների ծավալները կավելացնի ևս 20 մլրդ դրամով։

Այս խորագրի վերջին նյութերը