Աշխարհ

05.08.2020 11:35


Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 15 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր քանակն այս պահին 1 197 է:

Stopcov.ge-ն հայտնում է, որ ևս 12 պացիենտ է ապաքինվել, ապաքինվածների ընդհանուր թիվը երկրում 974 է: Կարանտինում Է գտնվում 7066 մարդ:

Արտերկրից բուժման նպատակով տեղափոխվել և ներկայումս բուժում է ստանում Վրաստանի 41 քաղաքացի:

Վրաստանում կորոնավիրուսի պատմության ողջ ընթացքում մահվան դեպքերի թիվը 17 է:

Գործում են կառավարության միասնական` 144 և Առողջապահության նախարարության՝ 1505 համարներով թեժ գծերը:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը