Լրահոս

06.08.2020 21:50


Գրպանից գողացել էր 350 հազար դրամ ու փաստաթղթեր․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Գրպանից գողացել էր 350 հազար դրամ ու փաստաթղթեր․ Մաշտոցի ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում ստացվեց, որ Հալաբյան փողոցի շենքերից մեկի բակում գողություն է կատարվել: Մի տղամարդու գրպանից 350.000 դրամ և փաստաթղթեր էին հափշտակել:

Ոստիկաններն անհապաղ դեպքի վայր մեկնեցին: Արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում հաղորդումից ժամեր անց գողությունը բացահայտվեց:

Ժամը 21-ին քրեական հետախույզները Հալաբյան փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 45-ամյա մի բնակչի:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը