Աշխարհ

08.08.2020 18:04


Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:

Այսպիսով Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1216 դեպք:

Ապաքինվել է ևս 2 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 996:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինում է գտնվում 7166 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 282-ը:

Այս խորագրի վերջին նյութերը