Լրահոս

10.08.2020 08:27


Սյունիքի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարն ու Toyota-ն. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են

Սյունիքի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարն ու Toyota-ն. ընտանիքի 4 անդամները տեղում մահացել են

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մահացածներին Toyota-ից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը