Լրահոս

10.08.2020 16:35


Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը BMW-ով Արգել գյուղի գերեզմանատան մոտ բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա ու վիրավորի կյանքի համար

Կոտայքի մարզում 25-ամյա վարորդը BMW-ով Արգել գյուղի գերեզմանատան մոտ բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա ու վիրավորի կյանքի համար

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Վ. Սարոյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Արգել գյուղի գերեզմանատան մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սարոյանն ու նրա ուղևոր՝ Չարենցավան քաղաքի բնակիչ, 32-ամյա Կ. Շամիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվ են գործել նշված կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վիրավորներն այնուհետև Չարենցավան բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը