Լրահոս

12.08.2020 09:00


Լոռու մարզում 50-ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կան վիրավորներ

Լոռու մարզում 50-ամյա վարորդի կողմից Toyota Ipsum-ի հրման ժամանակ այն 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը. կան վիրավորներ

Oգոստոսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Քարինջ-Մարց ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Գյումրիի բնակիչ, 50-ամյա Հայկ Ա.-ն իր վարած Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենան հրելու ժամանակ այն մոտ 5 մետր բարձրությունից ընկել է ձորակը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 41-ամյա Արման Ա.-ն, 18-ամյա Արա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը