Լրահոս

13.08.2020 12:54


Լոռու մարզում 25-ամյա վարորդը Volkswagen-ով շրջվել ու կողաշրջվել է. կան վիրավորներ

Լոռու մարզում 25-ամյա վարորդը Volkswagen-ով շրջվել ու կողաշրջվել է. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։35-ի սահմաններում Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հ․ Ոսկանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Լոռիբերդ-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Սարիբեկյանը, 21-ամյա Արևիկ Մարգարյանն ու 15-ամյա Ամալյա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը