Աշխարհ

14.08.2020 18:15


Հնդիկ տղամարդն իր նոր տանը տեղադրել է մահացած կնոջ` չափազանց իրական տեսք ունեցող արձանը (լուսանկար, տեսանյութ)

Հնդիկ տղամարդն իր նոր տանը տեղադրել է մահացած կնոջ` չափազանց իրական տեսք ունեցող արձանը (լուսանկար, տեսանյութ)

Հնդիկ տղամարդն իր տան նորամուտի խնջույքի ժամանակ զարմացրել և հուզել է հյուրերին` ներկայացնելով իր մահացած կնոջ`իրական չափերով և անչափ իրական թվացող արձանը:

Ինչպես հայտնում է Oddity Central-ը, Կառնատակա նահանգում բնակվող գործարար Սրինիվաս Գուպտան, որը կնոջը կորցրել է 3 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով, ցանկացել է խնջույքի ժամանակ զգալ իր կյանքի ընկերոջ ֆիզիկական ներկայությունը: Այդպիսով, նա պատվիրել է պատրաստել իր կնոջ սիլիկոնե արձանը, որը չափազանց նման կլինի իրական մարդկային կերպարին:

Գուպտայի կինը միշտ ցանկացել է իր սեփական ամառանոցն ունենալ, այդ իսկ պատճառով նրա մահից հետո տղամարդը որոշել է նրա հիշատակը հավերժացնել՝ նման տուն կառուցելով նրա պատվին: Մեկ տարի առաջ նա պատվիրել է տեղի վարպետներից մեկին պատրասել կնոջ արձանը, որպեսզի ինքն ու իր երկու դուստրերը մշտապես զգան նրա ներկայությունը նոր տանը:

Աղբյուրը՝ tert.am



Այս խորագրի վերջին նյութերը