Աշխարհ

15.08.2020 08:33


«Բավարիան» 8 գոլ խփեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

«Բավարիան» 8 գոլ խփեց «Բարսելոնային» և դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիան» Լիսաբոնում մրցեց «Բարսելոնայի» հետ և 8-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ կատալոնացիների նկատմամբ:

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին. Թոմաս Մյուլերը գրավեց կատալոնացիների դարպասն ու առաջ մղեց մյունխենցիներին: 3 րոպե անց Դավիդ Ալաբան, անհաջող փորձելով հեռացնել գնդակը տուգանայինից, այն ուղարկեց սեփական դարպասը:

21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները ևս 3 գնդակ ուղակեցին «Բարսելոնայի» դարպասը. Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին և Մյուլերը դարձան գոլերի հեղինակ, վերջինս դուբլ ձևակերպեց ու թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվի պայմաններում:

Երկրորդ կեսը «Բարսելոնան» ավելի ակտիվ սկսեց ու կարողացավ մեկ գնդակ ետ բերել: Աչքի ընկավ Լուիս Սուարեսը, սակայն դրանից հետո դարձյալ գոլ խփեց միայն «Բավարիան»: Տեր Շտեգենի դարպասը գրավեցին Ջոշուա Կիմիխը, Ռոբերտ Լևանդովսկին և Ֆիլիպե Կոուտինյոն, որը դուբլ ձևակերպեց:

Այսպիսով, «Բավարիան» պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը