Աշխարհ

16.08.2020 14:23


Մինսկում մեկնարկում է «համերաշխության ցույցը»՝ հաջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի (լուսանկար)

Մինսկում մեկնարկում է «համերաշխության ցույցը»՝ հաջակցություն Ալեքսանդր Լուկաշենկոյի (լուսանկար)

Մինսկում մեկնարկում է «համերաշխության ցույց»՝ աջակցություն գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ցույցի ծրագրի մասին տեղեկությունը հրապարակվել է իշխանամետ «Белая Русь» հասարակական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։

«Ցույցը խաղաղ բնույթ է կրում։ Դրան մասնակցելու են բոլոր նրանք, ում համար իրենց հայրենիքը թանկ է և նրանք, ովքեր դեմ են երկիրը երկու իրար դեմ հանդես եկող խմբերի բաժանելուն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այժմ Բելառուսի տարբեր քաղաքներից հանրապետության մայրաքաղաք ավտոբուսներով մարդկանց են տեղափոխում, որոնք ցույցի ժամանակ իշխանության կողմից են հանդես գալու։

Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Բելառուսում այժմ տեղի ունեցող դեպքերը՝ ուղիղ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը