Աշխարհ

16.08.2020 18:49


Թրամփն իր օգնականներին հայտնել է նախքան ընտրությունները Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին

Թրամփն իր օգնականներին հայտնել է նախքան ընտրությունները Պուտինի հետ հանդիպելու ցանկության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հայտնել է, որ ցանկանում է անձամբ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, նախքան նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

Ինչպես հայտնում է NBC News-ը, այս մասին տեղեկացրել են ԱՄՆ վարչակազմի 4 ներկայացուցիչներ՝ նշելով, որ պաշտոնյաները տարբերակներ են դիտարկում նախագահների հաջորդ հանդիպման տեղի և ժամանակացույցի վերաբերյալ: Հավանական է համարվում, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա հաջորդ ամիս Նյու Յորքում:

Իրավիճակին քաջատեղյակ պաշտոնյաները հաղորդել են, որ գագաթնաժողովի նպատակը կլինի ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև միջուկային զենքի վերահսկման նոր համաձայնագրի հարցում առաջընթացի գրանցումը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը