Լրահոս

27.08.2020 10:46


Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի

Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի

Օգոստոսի 26-ին, ժամը 22։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից (մոտ 1000 մ խորությամբ) դուրս են բերել Միքայել Զ․-ի (ծնված 1977 թ․) դին և հանձնել Ստեփանավանի շտապօգնության ծառայությանը։

Այս խորագրի վերջին նյութերը