Լրահոս

28.08.2020 12:39


Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Հրդեհ Նոր Արմավիր գյուղում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Օգոստոսի 28-ին, ժամը 06։57-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:37-ին, մարվել՝ 09:02-ին:

Այրվել են անասնագոմի տանիքը՝ մասամբ (մոտ 40 քմ), ներսում կուտակած անասնակեր և գոմաղբ (մոտ 60 քմ)։

Այս խորագրի վերջին նյութերը