Աշխարհ

05.09.2020 14:27


Մխիթարյան․ Իտալական ֆուտբոլը թերագնահատում են

Մխիթարյան․ Իտալական ֆուտբոլը թերագնահատում են

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իտալական ֆուտբոլի մասին։

«Կարող եմ ասել, որ Իտալիայում ֆուտբոլը թերագնահատում են։ Այն այնպիսին չէ, ինչպիսին դրա մասին մտածում ու խոսում են մարդիկ։ Մինչ այստեղ գալս, շատ կարծիքներ էի լսել, համաձայն որոնց, Ա Սերիան բավականաչափ լավը չէ, որ թիմերն այստեղ բավականաչափ լավը չեն․․․ Բայց կարող եմ ասել, որ նրանք շատ են սխալվում։ «Սասուոլոյի» դեմ առաջին խաղից ես հասկացա, որ իտալական ֆուտբոլը շատ ավելի ուժեղ է, քան դրա մասին մտածում են»։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը