Լրահոս

05.09.2020 21:18


Երևանում բախվել են 4 Opel-ներ․ կա վիրավոր

Երևանում բախվել են 4 Opel-ներ․ կա վիրավոր

Երեկ, սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը