Աշխարհ

05.09.2020 23:15


Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ընկերական խաղին և դարձել է գոլի հեղինակ

Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ընկերական խաղին և դարձել է գոլի հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմա»-ի ընկերական խաղին և դարձել է գոլի հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նորմրցաշրջանին: Մայրաքաղաքային թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Սամբենեդետեսի» հետ և հաղթել է 4:2 հաշվով: Հաաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և դարձավ գոլի հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային թիմի հայտացուցակը, որտեղ բացակայում ենիտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան, ինչպես նաև գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանի և Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի անունները: Հենրիխ Մխիթարյանը Խոակին Կապառոսին հայտնել է, որ այժմ արձակուրդում է, վերջին շրջանում չի մարզվել և չի կարող ցուցադրել իր ամբողջ կարողությունները, քանի որ լավ մարզավիճակում չէ:

Այս խորագրի վերջին նյութերը