Աշխարհ

08.09.2020 19:40


Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել

Թուրքիան ու Ադրբեջանը պայմանավորվել են միասնական մեդիա հարթակ ձևավորել

Թուրքիան ու Ադրբեջանը նախատեսում են միասնական մեդիա հարթակ ձևավորել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում Ալթունն ասել է, որ իրենց վիճակված է միասնական լինել, քանի որ ըստ նրա՝ Թուրքիայի և Ադրբեջանի վրա կատարվող հարձակվողները, «երկու պետությունների դեմ ապատեղեկատվություն տարածողները և իրենց բարի համբավը վնասողները» միավորվել են։

«Պայմանավորվել ենք Թուրքիա-Ադրբեջան մեդիա հարթակ ձևավորել: Քննարկել ենք այդ հարթակի միջոցով երկու երկրների մեդիադաշտերի ինտեգրված աշխատելու, ժողովուրդներին տեղեկատվություն տրամադրելու հարցում արդյունավետ գործելու, մասնավորապես սոցցանցերում շրջանառվող ստերի և արտաքին աշխարհից եկող քարոզչության դեմ պայքարելու հարցում համատեղ ռազմավարություն մշակելու վերաբերյալ հարցեր»:

Ալթունի կարծիքով հնարավոր է գոհացուցիչ արդյունքների հասնել, եթե այս ոլորտներում երկու երկրների հնարավորությունները և փորձը մեկտեղվեն։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը