Աշխարհ

08.09.2020 20:34


Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին պառկեցրել են դագաղների մեջ

Ինդոնեզիայում դիմակի ռեժիմը խախտողներին պառկեցրել են դագաղների մեջ

Ինդոնեզիայի մի քանի նահանգներում իշխանությունները եւ կամավորները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում դիմակի ռեժիմը խախտողների նկատմամբ պատժի «ինովացիոն» մեթոդներ են կիրառում՝ նրանց տեղավորելով դիակառքի եւ բուտաֆորիական դագաղների մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Jakarta Post թերթի ինտերնետ-տարբերակը:

Արեւելյան Ճավայի նահանգի Պրոբոլինգո քաղաքում խախտողներին առաջարկում են նստել դիակառք-ավտոմեքենա, որտեղ նրա հետ միասին գտնվում են դատարկ դագաղ՝ COVID-19-ից մահացածների մարմինները տեղափոխելու համար, եւ ոստիկանության կամ համաճարակաբանական վերահսկողության մարմինների ներկայացուցիչ: Իշխանությունների ներկայացուցիչը խախտողի համար դասախոսություն Է կարդում համավարակի մասշտաբների եւ համաճարակաբանական անվտանգության կանոնների մասին, ինչպես նաեւ խախտողին առաջարկում Է գնահատել սեփական հակաիրավական գործողությունները, հաղորդում Է թերթը:

Այսպիսի պատժի, մասնավորապես, շուրջ 50 առեւտրական Է ենթարկվել Է Maron Market շուկայում, որոնց առանց դիմակի են գտել հանկարծակի ստուգման ժամանակ: Իշխանությունների ներկայացուցիչների կողմից նրանց անվճար դիմակներ են տրվել դիակառքի մեջ նստեցնելուց առաջ, ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի դիակառքի մեջ նստեցնելուց, առանձին առեւտրականների պատժել են նաեւ նրանց մեկ շաբաթով զրկելով առեւտուր անելու իրավունքից, երեք ամսով զրկելով Ինդոնեզիայի քաղաքացու նույնականացման քարտից եւ շուկան կարգի բերելու եւ կոյուղային մասնաբաժինները մաքրելու աշխատանքներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ armenpress.am

Այս խորագրի վերջին նյութերը