Քաղաքական

16.09.2020 17:17


Տավուշում հուլիսյան գործողությունների համեմատական դադարից հետո այդ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Տավուշում հուլիսյան գործողությունների համեմատական դադարից հետո այդ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա թե կրկնակի ավելացել են. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Տավուշում հուլիսյան գործողությունների համեմատական դադարից հետո տվյալ ուղղության վրա հրադադարի խախտումները համարյա կրկնակի ավելացել են: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, թե կա՞ արդյոք սահմանին լարվածություն հուլիսյան դեպքերից հետո:

«Հույս ունենք՝ մեր համապատասխան գործողությունների արդյունքում՝ դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են»,-ասաց նա:

Անդրադառնալով այսօր զոհված զինծառայողին՝ պաշտպանության նախարարը ԱԺ նիստերի դահլիճում գտնվողներին նախ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զինծառայողի հիշատակը:

Նա ասաց, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը, այդ իսկ պատճառով օգտագործվում են տարբեր տրամաչափի զենքեր:

«Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է, մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել: Երեկ ադրբեջանցիները, ունենալով վիրավոր, ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ, այս ամբողջ դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվել»,-ասաց պաշտպանության նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը