Լրահոս

17.09.2020 14:05


Երևանում բախվել են Kia-ն, Ford-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Kia-ն, Ford-ն ու մոտոցիկլը. վերջինս կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ավտոմեքենաների և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Զարինե Գ-ի վարած Kia մակնիշի, 22-ամյա Հենրիկ Ս-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները և Շիրակի մարզի բնակիչ՝ 25-ամյա Դավիթ Ղ-ի վարած մոտոցիկլը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ford-ի վարորդ Հենրիկ Ս-ն աշխատում է «Բարի Սամարացի» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ։

Այս խորագրի վերջին նյութերը