Աշխարհ

22.09.2020 11:34


Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

Հայտնի է Մոսկվա-Երևան նոր չվերթերի ժամանակացույցը

Մոսկվայից Երևան երկու նոր չվերթերը նախատեսված են սեպտեմբերի 26-ին և 30-ին: Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը:

Սեպտեմբերի 26–ին «Դոմոդեդովո» օդանավակայանից չարտերային չվերթը կիրականացնի «Red Wings» ավիաընկերությունը (թռիչքը ՝ ժամը 17:00-ին), իսկ սեպտեմբերի 30–ին «Զվարթնոցում» վայրէջք կկատարի նույն օդանավակայանից մեկնած «Nord Star» ավիաընկերության ինքնաթիռը (թռիչքը ՝ 11:00-ին):

Ավիատոմսերը կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի № 85 և 94 դրամարկղերում կամ ավիաընկերությունների մոսկովյան ներկայացուցչություններում: Տոմսերի արժեքը՝ 14 700 ռուբլի։

Այս խորագրի վերջին նյութերը