Աշխարհ

22.09.2020 15:05


Պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Պրեմիեր լիգայի երեք ֆուտբոլիստ վարակվել են կորոնավիրուսով

Անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող երեք ֆուտբոլիստի կորոնավիրուսի թեստը դրական է եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Պրեմիեր լիգայի ղեկավարությունը չի նշում ոչ ֆուտբոլիստների և ոչ էլ այն ակումբների անունները, որտեղ հանդես են գալիս վարակված ֆուտբոլիստները: Անցկացվել է 1 574 թեստավորում, որոնցից միայն 3-ն են եղել դրական: Ֆուտբոլիստներն այժմ ինքնամեկուսացած են:

Անգլիական Պրեմիեր լիգան և եվրոպական մյուս առաջնությունները շարունակում են անցկացվել առանց երկրպագուների:

Այս խորագրի վերջին նյութերը