Մեկնաբանություն

25.09.2020 09:30


Իսկ ո՞ւմ շունն է... Լևոն Շիրինյանն՝ ինքը

Իսկ ո՞ւմ շունն է... Լևոն Շիրինյանն՝ ինքը

Շիրայի պես կպչուն և բարդու ճյուղի պես ճկվող մի քաղաքագետ կա, որ նաև որպես ինչ-որ կուսակցության (ոնց որ՝ «Քրիստոնեադեմոկրատական») ղեկավար է ներկայանում: Լևոն Շիրինյանը, այո՛:

Օրերս ֆեյսբուքյան «հիթ» էր դարձել նրա այս արտահայտույթունը. «Ուզում եմ ասել, որ ավելի լավ է հայը լինի թուրքի շուն, քան թե օտար պետության գործակալ, հատկապես Ռուսաստանի»:

Այն, որ Փաշինյանն ու նրա «զանգուլակները» «օտար երկրի գործակալ» ասելով նկատի ունեն միայն Ռուսաստանը, արդեն նորություն չէ: Մնացած երկրները օտար չեն, այլ հանձնարարատու: «Թուրքական շները», փաստորեն, Լևոն Շիրինյանի ու այս փուլում նրա պաշտպանած-սատարած Նիկոլ Փաշինյանի համար երևի ավելի գերադասելի են: Այսինքն, թուրքական լրտեսները, թուրքական «Ալթայ» ծրագրով Հայաստանը վարի տալուն լծված հերձվածողներն ավելի գերադասելի են:

Թուրքիայի օգտին, թուրքական շահերը սպասարկելով Հայաստանում քարոզչություն իրականացնողները, ըստ Շիրինյանի, ավելի լավն են, ավելի նախընտրելի, նրանց պետք է փայփայել, գուրգուրել, ներգրավել կառավարության աշխատանքներում կամ ընդհանրապես պետական համակարգում տեղավորել: Ինչո՞ւ չարչարվեն խեղճերը:

Լսեք, իսկ կարո՞ղ է, դուք իսկապես «թուրքի շուն» եք: Եվ ո՞ր թուրքի «շունը»: Ադրբեջանակա՞ն թուրքի շունը, թե՞ թուրքական թուրքի: Չնայած, ինչ տարբերություն:

Բայց դժվար թե: Լևոն Շիրինյանի դեպքում քիչ հավանական է, որ աշխարհում գտնվի որևէ երկիր, որը ցանկանա նման գործակալ ունենալ կամ ցանկանա Լևոն Շիրինյանին հավաքագրել: Միգուցե Կամբոջան, բայց Պնոմպենին Հայաստանն ընդհանրապես չի հետաքրքրում, իսկ Լևոն Շիրինյանի նման մեկը չի հետաքրքում կրկնակի: Այ, եթե Պոլ Պոտի ժամանակները լինեին, միգուցե հետաքրքրեր մեկը, մանավանդ եթե հրապարակներում գնդակահարելուց է խոսել, ինչը բացեիբաց բռնության քարոզ է, բայց քանի որ ինչպես միշտ՝ «իշխանության կողմից» է, դա ոչ մեկին հետաքրքիր չէ:

«Ում շունը» լինելու մասին: Ընդհանրապես գործակալները լավ բան չեն, եթե օտար երկրների են ու մեր երկրում: Կապ չունի, թե՝ որ երկրի:

Բայց էս դեպքում Նիկոլի թունդ պաշտպանի վերապրոֆիլավորված Լևոն Շիրինյանի մտածելակերպն է ուշադրություն գրավում: Դե, որ ասում է, թե «լավ է թուրքի շուն լինի հայը, քան թե օտար պետության լրտես»:

Օտարերկրյա գործակալները մի կողմ: Ո՞ր գործչի իշխանության շ..., կներեք, օժանդակիչն է Լևոն Շիրինյանը: Դա հնարավոր չէ կոնկրետ ասել: Ռոբերտ Քոչարյանին էլ է պաշտպանել ու նրա վերադարձի օգտին խոսել։ Այդ փուլում նա, թերևս, անտեր շուն է եղել ու փորձել է տեր գտնել։

Շիրինյանը եթերներից քծնում էր 2–րդ նախագահին՝ գրեթե «մայկես ճղեմ» տոնայնությամբ պահանջելով Ռոբերտ Քոչարյանի շուտափույթ վերադարձը ակտիվ քաղաքականություն, ու հիմնավորում, թե ինչու է դա անհրաժեշտ: Այդ ընթացքում, թռչկոտում էր նաև Գագիկ Ծառուկյանի շուրջը՝ մասնակցելով նրա կազմակերպած միջոցառումներին։

Ռուսաստանի հետ կապված էլ Լևոն Շիրինյանը բավականին երկար ժամանակ համագործակցել է ռուսական պետական կրթական հաստատության՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հետ: Է, եթե Ռուսաստանն այդքան վատն է, այն աստիճան եղկելի, որ դուք նախընտրում եք «թուրքի շուն» լինել, ինչո՞ւ էինք ռուսական պետական հիմնարկության հետ համագործակցում: Դուք էլ հո գործակա՞լ չեք, չէ՞:

Բայց որ գռեհիկ եք ու զազրախոս, դա՝ հաստատ:

«Ցեղասպանությունից հետո հայերը մի անուղղելի հայվան հատված ունեն, այդպիսի տեսակին պետք է արտաքսել երկրից, որպես օտարահպատակ գործակալներ»: Սա ասում է գիտնականի համարում ունեցող, դասախոս, քաղաքական մեկնաբան ու քաղաքագետ, կուսակցապետ ներկայացող մեկը:

Եվ ով ում շունն ուզում է լինի, ոչ մեկը չունի բարոյական կամ որևէ այլ իրավունք՝ «հայվան» անվանելու մեր հասարակության՝ իր կողմից չսիրած հատվածին: Նման «քաղաքագետին» պետք է վտարել բոլոր տեղեկատվական հարթակներից՝ որպես հայատյաց ու գռեհկախոս անձնավորության: Որպես անիմաստ հաչող շուն։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը