Աշխարհ

25.09.2020 18:50


Ադրբեջանում պահեստազորի հավաքները երկարաձգվում են

Ադրբեջանում պահեստազորի հավաքները երկարաձգվում են

Ադրբեջանում սեպտեմբերի 21-ին սկսված պահեստազորի զինվորական հավաքները երկարաձգվում են։ Ադրբեջանցի պահեստազորայիններից մեկի կինը փաստում է, որ ամուսնուն հավաքների էին տարել 15 օրով, սակայն օրերս ամուսինը հայտնել է, որ հավաքները տևելու են մինչև 2 ամիս։

Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ BBC-ի հրապարակման՝ պահեստազորայինների զինվորական հավաքների անսպասելի երակարձգվելու փաստը անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում պահեստազորի հավաքների մասին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտնել էր սեպտեմբերի 19-ին, իսկ սեպտեմբերի 21-ին պաշտոնական հայտարարություն եղավ հավաքները սկսելու համար։

Հավաքների մեկնարկի օրը ադրբեջանցի օգտատերերը սոցկայքերում գրառումներ էին անում այն մասին, որ ոստիկանությունը փողոցներից առգրավում է քաղաքացիների փիքապ թափքով մեքենաները։ Սեպտեմբերի 22-ին լուրը հաստատեց երկրի ՆԳՆ-ն, պատճառաբանելով, որ մեքենաները անցնելու են պլանային տեխզննում, քանի որ, ըստ օրենքով նախատեսված դեպքերի, հանդիսանում են ռազմական տրանսպորտային միջոցներ։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը