Քաղաքական

26.09.2020 12:49


Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող․ ՊՆ խոսնակ

Երկու տարի առաջ` 2018 թ-ի ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկությանն առ այն, որ Կառավարությունը ներկայացրել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին որոշման նախագիծը, ըստ որի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը: Զորացրման նման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի։

«Նախատեսված ժամկետից ավել ծառայելու մասին խոսք լինել չի կարող»,-գրել է Ստեփանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը