Լրահոս

27.09.2020 11:43


Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Mercedes-ն ու Nissan Tiida-ն. վերջինս կողաշրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Սևանի թերակղզու խաչմերուկում բախվել են Mercedes և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է:

Մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի ջրափրկարարները:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը