Աշխարհ

27.09.2020 21:00


Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյանը՝ ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին

Մենք ժողովուրդ ենք, որ միշտ պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով. այս անգամ ևս հաջողելու ենք․ Լևոն Արոնյանը՝ ԼՂ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը թվիթերյան իր օգտահաշվում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա կատարված հարձակմանը։

«Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։

Այս անգամ ևս հաջողելու ենք։ Վստահ եմ»,-գրել է Արոնյանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը