Քաղաքական

27.09.2020 22:18


Ադրբեջանական կողմը ունի ևս 1 ուղղաթիռի, 3 տանկի, 7 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահամեքենայի կորուստ

Ադրբեջանական կողմը ունի ևս 1 ուղղաթիռի, 3 տանկի, 7 ԱԹՍ-ի և 2 ինժեներական զրահամեքենայի կորուստ

Արցախա-ադրբեջանական շփման գծում դեռևս շարունակվում են մարտական գործողությունները, որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանը։

«Ներկայումս շարունակվում են մարտական գործողությունները, որոշ հատվածներում ընթանում են գիշերային մարտեր։ Հակառակորդն ունի նոր կորուստներ։ Ըստ ճշգրտված տվյալների՝ նրանց կորուստների թվին ավելացել է. ևս մեկ ուղղաթիռ, 3 տանկ, 2 ինժեներական զրահամեքենա և 7 ԱԹՍ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայկական կողմը ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, 33 տանկ և ՀՄՄ, 27 ԱԹՍ և 2 ինժեներական զրահամեքենա»,-նշեց Սարումյանը։

Այս խորագրի վերջին նյութերը