Լրահոս

28.09.2020 12:52


Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ

Ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ

Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդը շարունակում է թիրախավորել բնակավայրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այս պահին թիրախավորված են նաև բնակավայրերը: Մի փոքր առաջ ինձ հասանելի դարձան կադրեր, որտեղ պարզ երևում է, որ ադրբեջանական կողմը հրետանիով հարվածներ է հասցնում Մարտակերտ քաղաքի ուղղությամբ»,-նշեց Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը