Քաղաքական

28.09.2020 14:39


Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի օդային տարածքով, իսկ Հայաստանին հասնող օգնությունը ստիպված է շրջանցել Վրաստանը (տեսանյութ)

Թուրքական ռազմական օգնությունը Ադրբեջան է հասնում Վրաստանի օդային տարածքով, իսկ Հայաստանին հասնող օգնությունը ստիպված է շրջանցել Վրաստանը (տեսանյութ)

Արցախի դեմ սանձազերծված պատերազմին Թուրքիայի Հանրապետությունը մեծ մասնակցություն ունի։ Թուրքիան այս պատերազմում Ադրբեջանին օգնում է ռազմական, ռազմատեխնիկական և տեղեկատվական ասպարեզներում։ Թուրքական օդուժը մի քանի օր շարունակ ռազմական նշանակության բեռներ է տեղափոխել Ադրբեջան։ Թուրքիայի օդուժը Ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխել ամենակարճ ճանապարհով՝ Վրաստանի օդային տարածքով։ Այս օրերին ադրբեջան ռազմական օգնություն է տեղափոխվել նաև Իսրայելից։

Ի դեպ պետք է նկատել, որ եթե Վրաստանը օդային ճանապարհ չտա Թուրքիայի օդուժին, ապա Ադրբեջանին օգնություն հասցնելը կդառնա գրեթե անհնար։

Մանրամասները տեսանյութում։

Նույն ժամանակահատվածում Հայաստան ռազմական և բեռնատար ինքանթիռներ են գալիս ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դաշնությունից։ Ի տարբերություն Ադրբեջանին օգնության հասնող թուրքական օդուժի, ռուսական օդանավերը ստիպված են շրջանցել Վրաստանի տարածքը։ Ռուսական ինքնաթիռները Կասպից ծովի վրայով մուտք են գործում Իրանի օդային տարածք, որտեղից էլ Հայաստան։

Մանրամասներն այստեղ։

Հայաստանի Հանրապետության իշխանությունները և մասնավորապես դիվանագիտական կորպուսը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի և անհրաժեշտության դեպքում պատասխանատվության կանչի հարևան Վրաստանին՝ ոչ բարեկամական կեցվածքի համար։

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը