Լրահոս

29.09.2020 12:56


Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր

Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս. Սմբատ Մազմանյանի հայր

Սմբատ Հմայակի Մազմանյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին՝ Հադրութի շրջանի Ջաբրաիլի տարածքի պաշտպանական դիրքերում՝ թշնամու դեմ անհավասար մարտում: Այս մասին գրառում է արել զոհված զինծառայողի հայրը՝ Հմայակ Մազմանյանը. «Հերոսաբար զոհվեց 22֊ամյա լեյտենանտ որդիս՝ հրետանավոր Սմբատ Մազմանյանը (լրացել էր ծառայության 1 տարի 1ամիսը)։

Գերազանցության կարմիր դիպլոմով 2019թ. ավարտեց ԵՊՄՀ֊ի մաթեմատիկայի ֆակուլտետը, փորձառու մեղվաբույծ, մեղվապահ էր։ Տղաս, ինչպես զոհվածներից շատերը, դեռատի տարիք ուներ, ամուրի էր և առաջնագծում էր»,-նշել է հերոսաբար զոհված զինծառայողի հայրը:

Այս խորագրի վերջին նյութերը