Լրահոս

29.09.2020 14:05


Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում

Օրերս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտադրությամբ զբաղվող «Գոլդեն Գոութ» փակ բաժնետիրական ընկերությունում:

Վերահսկողության ընթացքում նմուշառումներ են կատարվել առկա արտադրատեսակներից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների նմուշները ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

«Այծի Ձոր» և «Չանախ» պանիրների ողջ խմբաքանակը, համապատասխանաբար՝ 45 և 49 կգ, հանվել է շրջանառությունից և ոչնչացվել:

«Գոլդեն Գոութ» ընկերության առանձին գործառույթը՝ նշված պանիրների արտադրությունը, կասեցվել է:

Տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Այս խորագրի վերջին նյութերը