Լրահոս

29.09.2020 15:43


Երեկ Արցախում զոհված Հովիկ Խաչատրյանի հայրն էլ զոհվել էր Շուշիի ազատագրման օրը, Հովիկն էլ սպասում էր առաջնեկին. համայնքապետ

Երեկ Արցախում զոհված Հովիկ Խաչատրյանի հայրն էլ զոհվել էր Շուշիի ազատագրման օրը, Հովիկն էլ սպասում էր առաջնեկին. համայնքապետ

1990 թվականին ծնված Հովիկ Խաչատրյանը զոհված ազատամարտիկի որդի էր, հայրն էլ իր տարիքում Ոսկեպարի մարտերին է զոհվել՝ Շուշիի ազատագրման օրը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքի ղեկավար Արման Մարգարյանը՝ պատմելով հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Հովիկ Խաչատրյանի մասին:

Համայնքապետը նշեց, որ զոհվածի մայրը մանկավարժ է: «Հովիկը նոր էր ամուսնացել, շուտով առաջնեկը կծնվի»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը